ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցում կստանան

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները փոխհատուցում կստանան
13.06.2012 | 04:31

«Ավելի քան մեկ տարվա տևողությամբ դատավարությունից հետո, մոտ 2,1 մլն դոլարի փոխհատուցում կտրվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին: Այն կհատկացվի նախկին հայ հաճախորդների AXA S.A. ապահովագրական ընկերության «Ժառանգների փոխհատուցման» հիմնադրամից», - գրել է Glendale News-Press-ը:
Ըստ տեղեկատվության, Holthouse Carlin & Van Trigt հաշվապահական ընկերությունն արդեն վավերացրել է 100 հայց, որոնց վրա նշված գումարը տրամադրվելու է ներկայացնողներին: Ամենամեծ փոխհատուցումը, որն է` 312 հազ դոլար, կտրամադրվի Boyajian and Associates իրավաբանական ընկերության ներկայացրած 17 հայցվորներին: Վճարումից հետո հիմնադրամում կմնա մոտ 700 հազար դոլար:
Նշենք, որ ֆրանսիական AXA S.A. ապահովագրական ընկերության «Ժառանգների փոխհատուցման» հիմնադրամին արդեն ներկայացվել է 13 հազար հայց: Տարեսկզբին ընկերության իրավաբանը որոշել էր, որ դիտարկվելու են մոտ 15 000 և ավելի գումարի պահանջով դիմումները:

Դիտվել է՝ 11628

Մեկնաբանություններ